Զբոսաշրջային սեզոնին Հունաստանի խոշոր թանգարանները և հնագիտական հուշարձանները բաց կլինեն ամեն օր` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին:
«Ես այսօր ցանկանում եմ հայտարարել մի նախաձեռնության մասին, որն ինձ համար անձամբ շատ թանկ էր սկսած այն ժամանակից, երբ ես մշակույթի նախարար էի: Այդ ողջ սեզոնի ընթացքում բոլոր թանգարանները բաց կլինեն շաբաթը 7 օր` առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը: Այս նախաձեռնությունը վերաբերում է 33 խոշոր թանգարանների, որոնց բաժին է ընկնում այցելուների և եկամուտների 95 տոկոսը` ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում»,- ասել է վարչապետը:
«Սա իրոք մեկ քայլ առաջ է: Եվ դա ոչ մի ընդհանուր բան չունի որևէ գաղափարաբանության հետ: Դա ուղղակի առողջ մտածելակերպ է, որն ասում է, որ Հունաստանը պետք է ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում, որտեղ առաջնային է մեր մշակույթը»,- հավելել է նախարարը:
Ըստ նրա մեկ այլ նախաձեռնության` գործազուրկները կարող են անվճար թանգարաններ այցելել:









































