Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնել է այն մասին, թե ինչն է իրեն թույլ տալիս բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել:
«Պարզապես ես միշտ սիրել եմ և սիրում եմ ֆուտբոլը: Այն կատարյալ և հիանալի խաղ է: Դեռ ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ, գնահատել իրավիճակը, փոխանցումներ կատարել, տուգանայիններ իրացնել, գոլեր խփել և հաղթանակներ տանել:
Ֆուտբոլ խաղալու ցանկությունս այնքան մեծ է, որ այն կարող եմ կիսել ուրիշների հետ: Ինչպես և նախկինում, ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, թիմին հաջողություն բերել: Ոչինչ չի փոխվել»,- La Gazetta dello Sport-ը մեջբերում է Պիրլոյի խոսքերը:










































