Thursday, 25 06 2026
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C

«Քի Վեստում կողմերի դիրքորոշումը մոտ է եղել». Մեղրին փոխանակելու հարց քննարկվե՞լ է, ի՞նչ է գաղտնազերծում նախկին համանախագահը

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուշագրավ դիտարկումներ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։ Դեսպանը մասնավորապես նշել է, որ թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի: Ըստ պաշտոնաթող դեսպանի՝ թեև Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, նա նկատել է, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը, ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը. «Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարներով»: Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբից, հիշեցնում է Քավանոն։

Անդրադառնալով 2001-ի ապրիլին Քի Վեստում անցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը և այնտեղ քննարկվող, այսպես կոչված, «Մեղրիի փոխանակման տարբերակին», Քերի Քավանոն, որն այդ ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, նշեց, որ իրականությունը փոքր-ինչ այլ էր, և սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ: Դրանից բացի, Քի Վեստում, միջնորդի խոսքերով, ի սկզբանե չէր նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ղարաբաղի բանակցությունների սեղանին վերադառնալը՝ չնայած Քավանոյի ենթադրությունների, այնքան էլ հավանական չէ։ «Այդպես մտածելու մի քանի պատճառ կա։ Նախ այն, որ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ դեմոնիզացրել են Արցախի իշխանություններին, նրանց մեղադրել բոլոր տեսակի մահացու մեղքերի մեջ, նրանց անվանել է տեռորիստներ, անջատողականներ, հանցագործներ, մեղադրել ամենատարբեր հանցագործություններում։ Շատ դժվար եմ պատկերացնում, որ այսքանից հետո Ադրբեջանի նախագահը գա նստի և բանակցի Արցախի ներկայացուցչի հետ, որովհետև ինքը չի կարող իր ներքին լսարանի վրա «վաճառել», թե ինչու է գնացել, նստել ու բանակցել Արցախի իշխանությունների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ ընդհանրապես շատ բարդ գործընթաց է ղարաբաղյան բանակցությունների ժամանակ կողմ ավելացնելը. «Ադրբեջանն, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին ակտիվացնում է միայն այն դեպքի համար, որ եթե Ադրբեջանի վրա ճնշումներ լինեն, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների լիիրավ անդամ, ինքն էլ փորձի ներքաշել էթնիկ ադրբեջանցի բնակչությանը։ Սա ընդամենը խաղաքարտ է, ոչ թե զիջման գնալու քայլ, այլ հետագայում ինչ-որ բան պարտադրելու նախապատրաստական քայլ»։

Ինչ վերաբերում է ամերիկացի նախկին համանախագահի՝ Քի Վեստին վերաբերող պնդումներին, Սուրեն Սարգսյանն ասաց.«Անկեղծ ասած՝ ես հիմք չունեմ չհավատալու Քավանոյի այն խոսքերին, որ այնտեղ փաստաթուղթ մշակված չի եղել, կամ ստորագրման համար փաստաթուղթ չի եղել, ուղղակի այնտեղ կողմերը բավականին մոտ են եղել իրենց դիրքորոշումներում։ Եվ այդ մոտ լինելն է, որ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությանը նաև քաջալերել է, որ իրենք կողմերին հրավիրեն Քի Վեստ և փորձեն ինչ-ինչ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգների որևէ նախագահ մոտ չի գալիս այդ խնդրին և անձամբ չի զբաղվում, որովհետև իր հեղինակության հարցն է դնելու,կ և եթե զբաղվի ու չստացվի՝ դա անձնական և նաև քաղաքական պարտություն կլինի։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այնտեղ որոշ դիրքորոշումներ մոտ են եղել, և Միացյալ Նահանգների ղեկավարությունը փորձել է օգտագործել այդ մոտ դիրքորոշումն ինչ-որ հարցեր կարգավորելու համար։ Եվ կարծում եմ, որ, այո՛, իրականում ստորագրման համար որևէ փաստաթուղթ նախատեսված չի եղել Քի Վեստում՝ որքանով, որ ես ունեմ տեղեկություններ»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հայկական կողմի առաջարկությունները նույնիսկ, եթե Ադրբեջանը կա՛մ մեղմորեն է մերժում, կա՛մ ընդունում, միշտ խեղաթյուրում է։ «Նիկոլ Փաշինյանի կողմից ի սկզբանե առաջարկվեց Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու թեզը, Ադրբեջանի քաղաքական գործիչները և դիվանագետները ճարպկորեն խեղաթյուրում են։ Հայաստանն ի՞նչ է պատկերացնում Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանին վերադարձով՝ գիտական կամ քաղաքական, նաև դիվանագիտական իմաստով… Հայկական կողմը հասկանում է՝ Արցախի՝ որպես չճանաչված պետության ներգրավումը բանակցության գործընթացում, որի բնակչությունը Արցախի Հանրապետության պետականությունը կրող ազգն են, ունեն չճանաչված պետություն, ու հակամարտությունը լուծելու համար հայկական կողմը իրավացիորեն գտնում է, որ այս չճանաչված պետական կազմավորումը մասնակցի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ պարզ երևում է, որ Ադրբեջանն անմիջապես դա խեղաթյուրել է ու տարել է հետևյալ հարթություն՝ ադրբեջանական համայնքի մասնակցություն. «Փոխանակ մեր քարոզչամեքենան հակահարված տա, սկսել են խոսել այն մասին, որ Իլհամ Ալիևը Ղարաբաղից գնացած ադրբեջանցիների ընտրված նախագահն է ու Ադրբեջանի կողմից կարող է խոսել։ Բայց համանախագահներին պետք է ներկայացվի հետևյալ կերպ՝ Ղարաբաղից գնացած ադրբեջանցիները էթնիկական փոքրամասնություն են կազմում և նրանք չճանաչված պետություն չունեն, պարզապես ներգրավվելով բանակցություններին կարող են և իրավունք ունեն տեղեկացված լինել, թե ինչ որոշումներ են ընդունվում։ Այստեղ խոսքը ոչ թե համայնքի, այլ չճանաչված պետությանը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին է»։

Քի Վեստի վերաբերյալ դեսպան Քավանոյի պնդումների հետ կապված, Գարիկ Քեռյանը նշեց հետևյալը. «Նախ պետք է ասել, որ Մեղրին եղած տարածքներով փոխանակելու հակամարտության լուծման նախագիծը նոր չէ, այդ ծրագրի հեղինակն է եղել ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլը, որն առաջարկել է Մեղրին տալ Ադրբեջանին՝ Հայաստանն էլ փոխարենը պետք է ստանար ԼՂԻՄ-ը՝ Լաչինով և Քելբաջարով։ Պլանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, մամուլում կան որոշակի պնդումներ թեմայի վերաբերյալ։ Մամուլում կան նաև շատ տեղեկություններ այն մասին, որ Քի Վեստում այս պլանն է դրված եղել, բայց վերջերս Ռոբերտ Քոչարյանը ժխտեց, որ Մեղրին հանձնելու տարբերակ եղել է։ Հիմա ամերիկացի նախկին համանախագահն ասում է, որ դա այդպես պարզունակ չի եղել, դրա նման փաստաթուղթ է եղել, դա նշանակում է, որ իսկապես Մեղրին հանձնելու տարբերակ եղել է՝ ինչպես առաջարկել է Փոլ Գոբլը։ Հիմա նախկին համանախագահը փակագծեր չի բացում, փաստաթուղթը սեղանին դրված չէ, մեկնաբանություններ կարող է տալ այն մարդը, որը այդ փաստաթղթի բովանդակությունից քաջատեղյակ է եղել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում