Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Բուլղարական ընկերությունը պետք է ուսումնասիրություն իրականացնի «Թեղուտ»-ում. Որ դեպքում կշահագործվի հանքավայրը

Լոռու և Տավուշի մարզերում կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ, հունիսի 26-ին ճանաչողական այց է կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական պրոցեսների և հանգույցների կառավարման կենտրոն, բաց հանք և պոչամբար։ Այցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, ինչպես նաև հեռանկարային սոցիալական ուղղվածության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ։

Սուրեն Պապիկյանի այցից որոշ մանրամասներ փորձեցինք ճշտել նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այցը ճանաչողական բնույթի է եղել, քննարկվել է աշխատատեղերի հարցը, հանքավայրի աշխատանքներում հարակից համայնքների բնակիչների ներգրավվածության հարցը։ Նախարարի խոսնակը փոխանցեց, որ հանքավայրի շահագործման հետ կապված, «Թեղուտի» տնօրենի ներկայացմամբ, առաջիկայում բուլղարական ընկերությունը պետք է գա ուսումնասիրություններ անի և իր դիտարկումները ներկայացնի ընդհանուր հանքավայրի և պոչամբարի հետ կապված։ «Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործմանը, ապա հանքավայրը կշահագործվի օրենքով սահմանված փորձաքննությունների արդյունքներից հետո»,- ասաց Արմինե Առաքելյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսվել են, մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի: «Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են, և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել էր վարչապետը:

Վարչապետի այս հայտարարությունից ժամեր անց, սակայն, Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամրջի հատվածը։ Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ գյուղերի բնակիչները ճանապարհ էին փակել, քանի որ աշխատատեղեր են պահանջում։

Մեր դիտարկմանը, թե ինչու է բողոքի ալիք հասունացել, երբ վարչապետը ԱԺ ամբիոնից հավաստիացնում էր, որ 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, գյուղապետը զարմացած հարցրել էր. «Ինչ հարյուր մարդ, ես չեմ լսել նման հայտարարություն։ Եթե նման բան կա, ապա ինչու պետք է բնակիչները բողոքեին։ Իսկ բնակիչները բողոքում են, որ հանքավայրում ավելի շատ աշխատատեղեր լինեն, աշխատատեղերի հետ կապված է եղել ակցիան։ Մարդիկ աշխատատեղեր են պահանջում «Թեղուտ» ՓԲԸ-ում»։

Նշենք, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն իսկ կատարվում են Թեղուտում։ Երեկ «Թեղուտի վերաբացում» ֆեյսբուքյան խմբում նախաձեռնող խմբի անդամներից Կարեն Միքայելյանը տեսանյութ էր հրապարակել՝ այն վերագրելով, որ Թեղուտի հանքավայրը 1,5 տարի դադարից հետո կրկին վերաշահագործվեց։ Տեսանյութում տուրբիններ ու գեներատորներ են աշխատում, իսկ տարածքում աշխատողներ են երևում։ Մեկ այլ գրառման մեջ Կարեն Միքայելյանը գրում է. «Մեր արդար պայքարով մենք ապացուցեցինք, որ ոչ ոք չի կարող դեմ գնալ ժողովրդի կամաարտահայտմանը, եթե ժողովուրդը լինի միասնական: Մենք ապացուցեցինք, որ մեզ չեն կարող սպառնալ, կաշառել և համոզել, որպեսզի մենք հետ կանգնենք մեր պայքարից»։

Նշենք, սակայն, որ բնապահպանները շարունակում են ահազանգել, որ «Թեղուտի» շահագործումն անթույլատրելի է, այն կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։

Խնդրահարույց է հատկապես Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատնեշը, որը անվտանգության որևէ չափանիշի չի համապատասխանում և ամեն պահի կարող է պատվարը վնասվել։

Բնապահպան Կարինե Դանիելյանը վերջերս մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ևս սկզբունքորեն դեմ է, որպեսզի հանքավայրը շահագործվի։ «Թեև հայտնի չէ, թե նոր շահագործողը ինչպես, ինչ սկզբունքներով է շահագործելու, բայց սկզբունքորեն ընդունելի չէ և այն ժամանակ, և հիմա հանքավայրի շահագործումը։ Ինչքան շուտ փակվի այդ հանքը, այդքան լավ»,- ասել էր տիկին Դանիելյանը՝ հավելելով. «Սկզբունքորեն մեզ մոտ որևէ մետաղային հանք չպետք է շահագործվի, քանի որ որևէ նորմատիվ չի համապատասխանում։ Դրա համար հիմա հավատալ, թե բոլորը փոխվելու են, ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ։ Դա սխալ մոտեցում է։ Մեզանում այլևս մետաղային հանքեր չպետք է բացվեն, քանի որ հանրապետությունն այնպիսի վիճակի ենք հասցրել, որ պարզապես նոր կետ ունենալը միայն դժբախտություն է։ Եվ պետք չէ հարցի սոցիալական կողմն առաջ տանել։ Անգամ սոցիալական ֆակտորը չի արդարացնում հանքավայրի վերաշահագործումը»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում