Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո երեկ հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ ողջունում է Սահմանադրության շրջանակներում իշխանությունը կիսելը և պատրաստ է երկխոսության: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք ողջունում ենք բաժանումը (իշխանության.- 1in.am) Սահմանադրության և օրենքի շրջանակներում»,- ասել է նա: Ձեռքերը վիրակապած նախագահը հայտարարել է, որ իրեն 8 անգամ վիրահատել են, սակայն դեռ շարունակում է տառապել վերքերից: Նախագահի ելույթից հետո հեռուստատեսությունը ցուցադրել է հրավառության տեսարան:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Եմենի նախագահական նստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Սալեհը ստացել էր լուրջ վնասվածքներ, և նրան տեղափոխել էին Սաուդյան Արաբիա, որտեղ էլ հիմա գտնվում է:








































