«Մանչեսթեր Յունայթեդ»-ի տնօրենների խորհրդի անդամները լրջորեն մտածում են թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին պաշտոնանկ անելու մասին:
Ակումբի սեփականատեր համարվող Գլեյզերների ընտանիքը պատրաստ է պաշտոնանկ անել Մոյեսին ու նոր մարզիչ հրավիրել: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Այս շաբաթը կարող է վերջինը լինել շոտլանդացու համար «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Առաջին խաղում 2:0 հաշվով պարտվելուց հետո թիմը պատասխան խաղն է անցկացնելու «Օլիմպիակոս»-ի հետ՝ «Օլդ Թրաֆորդ»-ում, իսկ շաբաթվա ավարտին Պրեմիեր Լիգայի շրջանակներում խաղալու է «Վեսթ Հեմ»-ի հետ:
Հավելենք, որ նոր գլխավոր մարզչի հավակնորդների թվում նշվում է Լուի վան Գալի անունը:









































