«Նախագիծը մերն է, առաջարկել ենք 55 հազարից նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, պարզվեց, որ կառավարությունն ինքն էլ աշխատավարձը բարձրացնելու նույնատիպ մտադրություն ուներ, բայց իրենք ցանկանում են մինչև 68հազար բարձրացնել: Ով որպեսզի իրենք էլ նոր առաջարկ չանեն, առաջարկել են մեզ 63-ի փոխարեն 68 հազար գրել: Բնականաբար, մարդ որքան շատ ստանա, այնքան լավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը նշեց, որ կա ռիսկ, թե որքանով է 68000-ն ընդունելի մասնավոր բիզնեսի համար, որովհետև բեռի մի զգալի մասը մասնավոր գործատուների վրա է ընկնում:









































