Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ձեռբերումներ, հաջողված ծրագրեր. Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հրաժեշտի ուղերձ է հղել հայ համայնքին

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանի՝ Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան տարածաշրջանում գլխավոր հյուպատոսի գործունեության ժամկետն ավարտվել է: Նա հայ համայնքին ուղղած իր ուղերձում նշել է, որ մեծ պատիվ էր այս տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը կարևորագույն տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում:

«Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում Հայաստանի Հանրապետությունը 49 տարով անվարձահատույց այսուհետ ունի իր ներկայանալի գլխավոր հյուպատոսությունը, որով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: Այն ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով և, իհարկե, վերանորոգվեց ու կահավորվեց հիմնականում հայ համայնքի ուժերով: Այսօր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ այգիներից մեկում (Կամսկի այգում) վեր է խոյանում Կոմիտաս Վարդապետի հոյակերտ հուշարձանը, որն արդեն դարձել է մեզ համար նվիրական օրերին խորհրդանշական հավաքատեղի: Մեկ տարուց ավելի է, որ Սանկտ Պետերբուրգի թիվ 259 պետական դպրոցն անվանակոչվել է հայազգի քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի անունով, որը Ռուսաստանի Դաշնությունում բացառիկ իրողություն է:

Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան շրջաների բոլոր մարզկենտրոններում կանգնեցվեցին հայկական խաչքարեր և հուշարձաններ, և այդ շրջանների մեծ մասն այսօր փոխհամագործակցության պայմանագրեր են կնքել և սերտ կապի մեջ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզերի ու քաղաքների հետ»,-նշել է Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով, իհարկե, ընթացքի մեջ են կիսատ մնացած բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, սակայն վստահ է, որ հայրենանվեր աշխատանքով դրանք ևս մոտ ապագայում կիրականացվեն:

«Օգտվելով առիթից իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ համայնքի ղեկավարին, մեր հայ եկեղեցու սպասավորներին, քաղաքապետարանի ներկայացուցչին, տարբեր բարեգործներին, երիտասարդական կազմակերպություններին, ամբողջ հայ համայնքին, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ գործուն օժանդակություն են ցուցաբերել մեր ծրագրերին ու նախաձեռնություններին․ Նրանց շնորհիվ է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հայությունը գնալով ավելի խորը հարգանք ու պատիվ է վայելում ռուս հասարակության մոտ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի տարբեր ռազմական բուհերում ուսանող մեր սպաներին ու կուրսանտներին, որոնց օրինակելի վարքագծով մենք միշտ հպարտացել ենք և միշտ բարձր են պահել հայոց բանակի պատիվը»,-հավելել է Հրայր Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում