Microsoft-ի նոր գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան պատրաստվում է նոր պաշտոնում իր առաջին մասշտաբային ներկայացմանը: Այն տեղի կունենա մարտի վերջին և նվիրված կլինի «ամպային» և բջջային նորույթներին:
Դրանցից մեկը կդառնա iPad-ի համար Microsoft Office-ի տարբերակը: Այս մասին հայտնում է The Verge պարբերականը՝ հղում անելով տեխնոլոգիական հսկայի ծրագրերին ծանոթ աղբյուրներին: Հաղորդվում է, որ Microsoft-ը ծրագրի վրա աշխատում է մի քանի ամիս՝ այն բանից ի վեր, երբ ամռանը թողարկեց iPhone-ի համար բջջային Office:
Պարբերականի փոխանցմամբ՝ այն կներկայացվի մարտի 27-ին: Մի քանի օր անց Սան Ֆրանցիսկոյում կբացվի մշակողների համար Microsoft-ի ամենամյա Bild համաժողովը:









































