Հանդիպումը տեղի կունենա վաղը, հունիսի 28-ին, Օսակայում:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մամուլին և դրանց միջոցով հարկատուներին պարտադիր չէ իմանալ, թե ինչի մասին է նա խոսելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20 գագաթնաժողովում: Լրագրող Ահարոն Ռուփարը vox.com-ից տեսահոլովակ է ցուցադրել, որտեղ Սպիտակ տան տերը խուսափում է համապատասխան հարցից, հաղորդում է Censor.net-ը՝ հղում անելով LigaBusinessInform-ին:
Թղթակիցները փորձել են պարզել, թե հատկապես ինչ թեմաներ է շոշափելու Թրամփը Պուտինի հետ զրույցում:
«Ես նրա հետ շատ լավ զրույց եմ ունենալու, իսկ թե ինչ եմ խոսելու, դա ձեր գործը չէ, հաջորդը»,- պատասխանել է Թրամփը:
Trump tells a reporter that what he says to Putin during their upcoming meeting "is none of your business." pic.twitter.com/OOWjP4yk5J
— Aaron Rupar (@atrupar) June 26, 2019