ԱՄՆ բնակչության մեկ երրորդը պաշտպանում է Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ հարձակումը, նույնիսկ եթե սցենարը ներառում է միջուկային զենքի օգտագործումը և միլիոնավոր անմեղ մարդկանց մահը: Այս մասին վկայում են YouGov-ի անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքները:
Ըստ Newsweek-ի՝ ուսումնասիրությունը կատարվել է երդվյալ թշնամիներ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև խաղաղության գործընթացի դանդաղման ֆոնին: Առավել տագնապալի արդյունքներից մեկը ցույց է տալիս ամերիկյան հասարակության մեջ բավականաչափ մեծ «արյունռուշտ փոքրամասնության» գոյությունը:
Հարցվողների մեկ երրորդ մասը հավանության է արժանացրել տարբեր սցենարներով կանխարգելիչ հարվածները: Նման մարդիկ զգայուն չեն տեղեկատվական ազդանշանների նկատմամբ, որոնք, ըստ անվտանգության մասնագետների, պետք է նվազեցնեին պատերազմին կողմ լինելու դիրքորոշումը: