Ամերիկացի գիտնականները գեն են հայտնաբերել, որը զգալիորեն մեծացնում է սրտի նոպայի հավանականությունը, հաղորդվում է Nature Genetics գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Խոսքը TM6SF2 գենի մասին է, որը նմանատիպ նախկին ուսումնասիրություններում չէր քննարկվել: Այժմ հաջողվել է ապացուցել, որ այդ գենը ազդում է արյան մեջ խոլեստերինի և այլ լիպիդների մակարդակի վրա, որոնց բարձր խտությունը կարող է սրտի նոպայի պատճառ դառնալ:
Ուսումնասիրողները պնդում են, որ 30%-ով հենց այդ գենն է պատասխանատու մարդու մոտ լիպիդային խախտումների և բազմաթիվ հիվանդությունների համար, գրում է gazeta.ru-ն:









































