Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է հրապարակմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ:
«Հրապարակված նյութում տեղ գտած կիսատ տեղեկությանն ի հետևանք թյուրընկալման և սխալ մեկնաբանությունների առիթ չտալու նպատակով տեղեկացնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Դիմումն ամբողջությամբ տեղադրում ենք ստորև, որում լիարժեքորեն արտացոլված է եղելությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: