Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» ցույցի մասնակիցներին հետապնդում են

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» ցույցի մասնակիցներին հետապնդում են և զգուշացնում, որ այլևս ակցիաներ ու հանրահավքներ չկազմակերպեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեցին նախաձեռնության անդամները՝ ազատամարտիկներ Գագիկ Սարուխանյանը, Յուրա Աթոյանը, Գևորգ Սարգսյանը և Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո):

Նրանց խոսքով՝ իրենց բնակավայրեր այցելում են մարդիկ, հետաքրքրվում իրենց գործունեությամբ, ապա զգուշացնում, որ այլևս չմասնակցեն ցույցերին: Ազաատմարտիկների պնդմամբ՝ դրանք քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են:

Ազատամարտիկներն այս ամենը որակում են որպես խոշտանգում ու քաղաքական հետապնդում:

Գյումրիում բնակող ազատամարտիկ Յուրի Աթոյանը, օրինակ, պատմում է, որ վերջին հանրահավաքից հետո՝ հաջորդ օրը, ինքը տնից դուրս է եկել, երբ իրեն զանգահարել է հարսը և ասել, որ թաղի լիազորն իրենով է հետաքրքվել. «Սա պատահական լինել չի կարող. Եկել, անձնագիրս է ուզել: Ես ո՛չ խուլիգան եմ, ո՛չ գող, ակնհայտ է, թե որտեղից եկավ իր այդ հետաքրքրությունը»:

Մյուս երկու ազատամարտիկներին՝ Գևորգ Սարգսյանին և Ստեփան Սարգսյանին, որոնք բնակվում են Վարդաշեն գյուղում, հանրահավաքներին չմասնակցելու վերաբերյալ զգուշացրել է անձամբ իրենց գյուղապետը:

Գևորգ Սարգսյանն ընդգծեց, որ գալիս են նույնիսկ գիշերը և խորհուրդ տալիս այլևս հանրահավաքներին չմասնակցել: Նա նաև նշեց, որ չնայած այս ամենին՝ շարունակելու են Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարել:

Ստեփան Ստեփանյանը ևս, որը եղել է Վոլոդյա Ավետիսյանի ջոկատից, պատմեց իր հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները. «Երեք օր առաջ տուն եմ վերադառնում, նկատում եմ՝ մեքենա է գնում, գալիս-գնում է: Անցնում եմ, բենզալցակայանի աշատողն ասում է՝ քեզ էին հարցնում, մի հինգ-վեց տղա: Ես էլ ասացի՝ ինձ են հարցնում՝ թող գան տուն: Ինձ համար պարզից էլ պարզ է, թե նրանք ովքեր են»:

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներից Արայիկ Չավիշյանին ևս զգուշացրել են հանրահավաքներին չմասնակցել: Բացի դրանից՝ ջարդել են իրեն պատկանող խանութը: Երբ վերջինս ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, Սարուխանյանի խոսքով, եղել է հետևյալ պատասխանը. «Կատարվածի մեջ հանցակազմ գոյություն չունի»:

Հարցուփորձ են անում նաև ազատամարտիկներին հարազատ մարդկանց, ապա ասում՝ կներեք, շփոթել ենք:

Ազատամարտիկներին վրդովեցրել է նաև Սեյրան Օհանյանի՝ Ազգային ժողովում կատարած անդրադարձը Վոլոդյա Ավետիսյանի գործին: Նրանցից Ստեփան Ստեփանյանը նշեց, որ նախկինում շատ է հարգել Օհանյանին, բայց այդ հայտարարությունից հետո կվերանայի իր կարծիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում