ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկվանից հետևում է, իր խոսքով, երեկվանից սոցիալական ցանցերում սկսված Բորոդինոյի ճակատամարտին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո: Սահմանադրագետները, քաղաքական ուժերը, նրա խոսքով, բաժանվել են երկու ճամբարի. վահեգրիգորյանական թևը պնդում է, որ ինչ ասել է Վահե Գրիգորյանը, ուղղակիորեն բխում է նոր Սահմանադրությունից, իսկ հակավահեգրիգորյանական թևը պնդում է, որ Վահե Գրիգորյանն ուզուրպացրել է կամ փորձում է ուզուրպացնել ՍԴ-ն:
Պատգամավորը նշեց, որ սա այն հարցն է, որ անաչառ մասնագետները պետք է մեկնաբանեն: