Friday, 12 06 2026
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի

Որոշման արժեքը․ Յուրա Մովսիսյանը կխաղա՞ Հայաստանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ճակատագիրը շարունակում է օդից կախված մնալ: Տրանսֆերային շուկայում շարունակ գործարքներ են կնքվում, սակայն հայ հարձակվողի որևէ թիմում հայտնվելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Մովսիսյանը ևս 6 ֆուտբոլիստների հետ հեռացավ ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» թիմից և մինչ օրս այլ ակումբ չի տեղափոխվել: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մովսիսյանը դիտարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու տարբերակը: Մասնավորապես նշվում է, որ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են մի քանի հայկական թիմեր: Երեք տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Հայաստանի ազգային հավաքական՝ Մովսիսյանը Ազգերի լիգայի խաղարկությունում 5 գոլ խփեց՝ ընդգրկվելով մրցաշարի լավագույն ռմբարկուների շարքում: Կրկին համոզվեցինք, որ Մովսիսյանը շարունակում է մնալ մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը:

Խաղային պրակտիկայից զրկված լինելը լուրջ խնդիր է թե՛ Մովսիսյանի և թե՛ Հայաստանի ազգային հավաքականի համար, որը հաղթելով Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին հայտ ներկայացրեց ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ընդունելի կլինի, որ Մովսիսյանը պայմանագիր կնքի հայկական որևէ թիմի հետ: Բնական է, որ կարիերայի ընթացքում խաղալով բարձրակարգ ակումբներում և ելույթ ունենալով բարձր մակարդակի առաջնություններում՝ Մովսիսյանի համար բավական դժվար է Հայաստանում հանգրվանելը: Վերջին տարիներին Մովսիսյանի խաղը շարունակ անկում է ապրում թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Շատերի համար Հայաստանի առաջնությունն անդունդ է, որտեղ հայտնվելով՝ ֆուտբոլիստները լուրջ տեղաշարժի հնարավորություն այլևս չեն ունենում:Մովսիսյանն արդեն 31 տարեկան է, կարծում ենք պարզ է, որ հայտնվելով հայկական որևէ ակումբում՝ տաղանդավոր հարձակվողը քայլ կկատարի բոլորովին այլ հարթություն: Հիմալ էլ կարող ենք ասել, որ եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին Մովսիսյանը ավելի լուրջ ակումբներից առաջարկ չստանա, կկանգնի բավական ծանր երկընտրանքի առջև: Այն է՝ կա՛մ ավարտել կարիերան, կա՛մ խաղալ, ասենք, «Արարատ-Արմենիայում»: Կարծես տխուր ավանդույթ է դարձել, որ մեր հավաքականի երբեմնի առաջատար ֆուտբոլիստներն արտասահմանյան թիմերում տարբեր պատճառներով հաջողություն չունենալուց հետո վերադառնում են հայկական թիմեր: Վերջին տարիներին Հայաստանի առաջնություն վերադարձան մեր ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Տարոն Ոսկանյանը, Արտյոմ Սիմոնյանը, Էդգար Մանուչարյանը: Ընդհանուր առմամբ նրանք վատ տպավորություն չեն թողնում, բայց նաև չեն ցուցադրում այն ֆուտբոլը, որը կգրավի կարգով անհամեմատ ավելի բարձր մակարդակի թիմերի ուշադրությունը:Թե ինչ ընտրություն կկատարի Մովսիսյանը՝ այս պահին դժվար է ասել: Բնական է, բոլորս ցանկանում ենք, որ Մովսիսյանը խաղա, քանզի այս հարձակվողին անհրաժեշտ է մեր հավաքականին: Նույնիսկ Հայաստանի առաջնությունում խաղալով՝ Մովսիսյանը կարող է օգնել մեր ազգային թիմին, որը կարծես լուրջ հավակնություններ ունի: Հետևաբար Հայաստան վերադառնալու պարագայում էլ պետք է ողջունել այս ֆուտբոլիստի որոշումը և հույս հայտնել, որ նրա կարիերայում այնուամենայնիվ դրական տեղաշարժեր կլինեն:

Մովսիսյանի խաղային որակներին անցյալ տարի բավական դիպուկ գնահատական էր տվել հայտնի թաթար մասնագետ Ռինատ Բիլյալետդինովը: Վերջինս հույս ուներ, որ հայ հարձակվողը կվերադառնա Ռուսաստանի Պրեմիեր լիգա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են եղել մի քանի ռուսական ակումբներ:«Մովսիսյանն իրական առաջատար է՝ մարտիկ, որը բարձրացնում է խաղացողների մարտական ոգին: Միացյալ Նահանգներում Յուրայի խաղը գրավել էր միլիոնավոր երկրպագուների ուշադրությունը: Իմ տեղեկություններով՝ դեռևս ամռանը Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ռուսական մի քանի ակումբներ: Հիմա հայ հարձակվողը խնդիրներ ունի, և մինչև վերջ հույսեր էի փայփայում, որ նա կվերադառնա Ռուսաստան: Նա մեծ օգուտ կտար Պրեմիեր լիգային: Ինչու չէ, Յուրան կարող էր ուժեղացնել նաև «Ռուբինի» հարձակման գիծը»,- ասել էր Բիլյալետդինովը:

Այս պահին տեղեկություններ չկան՝ արդյոք Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվա՞ծ են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները, թե՞ ոչ: Բայց այն, որ մեր հավաքականի հարձակվողը կարող է օգուտ տալ նաև ռուսական ակումբներին, կարծում ենք՝ անհերքելի է:Մովսիսյանի կարիերայի վրա ծանր ազդեցություն թողեց անցյալ տարի շվեդական «Յուրգորդենի» կազմում ստացած վնասվածքը: Մեր ֆուտբոլիստը փորձում էր իր տեղը գտել Եվրոպական առաջնությունում, բայց… Մոտ 5 ամիս չխաղալուց հետո նա այդպես էլ չկարողացավ ամրապնդվել «Չիկագո Ֆայերի» կազմում:Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջերս էր, որ ամեն ինչ պետք է արվի Մովսիսյանի համար եվրոպական որևէ ակումբ գտնելու համար: Գյուլբուդաղյանցը նշել էր նաև, որ մեր հարձակվողը բուժզման կուրս է անցնում և դիտարկում է կարիերան շարունակելու մի քանի տարբերակ: «Յուրան բուժվում է Լեհաստանում:

Նա հրավերներ ունի մի քանի թիմերից, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք` առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,- ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում