Իտալիան մտադիր է կրճատել ռազմական ծախսերը՝ փակելով 385 զորանոցներ և կայազորներ, ինչպես նաև կրճատման նպատակով վերանայել F-35 կործանիչներ ձեռք բերելու պայմանագիրը: Այս մասին գրում է La Stampa իտալական թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտիին:
Ծախսերի կրճատման վերաբերյալ վերջնական որոշումը մեկ ամսվա ընթացքում կհամաձայնեցվի նախարարների խորհրդի հետ, սակայն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արդեն հաստատել է երկրի ղեկավարության այդ ծրագրերը: Նրա խոսքերով՝ զինված ուժերի վերակազմավորման հաշվին պետությունը կարող է տնտեսել 3 մլրդ եվրո:
Պաշտպանության նախարարությունը ծրագրում է կրճատել զինծառայողների թվաքանակը՝ մինչև 2024-ը Իտալիայի ցամաքային զորքերում, ռազմաօդային և ռազմածովային ուժերում պետք է լինի 150 հազարից ոչ ավելի մարդ (նախկին 190 հազարի փոխարեն), քաղաքացիական անձնակազմը 30 հազարից կդառնա 20 հազար:








































