Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, անհրաժեշտության դեպքում, նա պատրաստ է դա անել:
«Ոչ մի խնդիր չկա, ես հրաժարական կտամ, եթե դրա կարիքը լինի»,- նշել է Գախարիան:
Վրաստանի խորհրդարանի այսօրվա գրոհը տեղի է ունենում ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի շուրջ սկանդալի ֆոնին: Հունիսի 20-ի առավոտյան նա հայտնվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը դժգոհություն է առաջացրել երկրի արմատականների շրջանում, որից հետո նիստն ընդհատվել է:
Երեկոյան արմատականները սկսել են խորհրդարանի գրոհը, նրանց է միացել ընդդիմությունը:
Ցուցարարները պահանջել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում: