Ա Սերիայի 28-րդ տուրի` «Միլան»-«Պարմա» խաղից առաջ «ռոսսոներիներ»-ի երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել «Սան Սիրո»-ի շրջակայքում: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Միլանյան ակումբի երկրպագուները հավաքվել են հարազատ մարզադաշտի մոտ` պաստառներով: Նրանք դժգոհություն են հայտնել ակումբի վարած տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:
«Միլան»-ի երկրպագուները նաև ակտիվորեն պահանջել են ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հրաժարականը:










































