Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Ծառուկյանը բոլոր դեպքերում է անտեսում օրենքը. առանց թույլտվության սկսել է Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի փորձարկումը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցված «Արմօյլ» ՓԲԸ-ն նախօրեին սկսել է նավթամթերքի վերամշակման գործարանի փորձարկումը։ Եվ սա այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ին արգելվում է շինարարական կամ այլ տեսակի աշխատանքներ կազմակերպել Եղվարդում գտնվող գործարանի տարածքում։ Սակայն հակառակ դատարանի արգելքի, ընկերությունը կառուցեց և ավարտեց նավթայուղերի գործարանը, նախօրեին էլ փորձարկել է։ Իսկ փորձարկման ժամանակ ակնհայտ երևացել է սև ծուխ, որը դուրս էր գալիս գործարանի խողովակներից։

Գործարանի փորձարկումը և արտանետված սև ծուխը ֆիքսել է անմիջապես գործարանի հարևանությամբ գտնվող «Ռիվալ» ընկերությունը, որը մասնագիտացված է չրերի արտադրության ոլորտում։ Գործարանի կառուցման մասին խոսակցություններից սկսած, ընկերությունը պայքարել, բարձրաձայնել է, որ անթույլատրելի է այդ տարածքում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելը, սակայն ապարդյուն։ Ընկերությունը նաև դիմել էր դատարան՝ գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ինչպես արդեն նշեցինք, ընկերությունն անմիջապես գործարանի կողքին ունի մեծ այգիներ և էկո չրերի արտադրություն, և գործարանի շահագործման դեպքում այգիները կոչնչանան, անդառնալի վնասներ կհասցվի մարդկանց առողջությանը: «Ռիվալ» ընկերության տնօրենի խոսքերով՝ նման արտադրությունները արտերկրում կառուցվում են ոչ մարդաբնակ տարածքներում, քանի որ դրա պայթյունը, որը հաճախ լինում է, կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել։ Բացի դրանից՝ «Արմօյլ» ՓԲԸ-ն չունի շինարարական աշխատանքների թույլտվություն: Ընկերությունը չունի նաև բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Ըստ էության, գործարանի կառուցման և շահագործման ռիսկերը գնահատված չեն: Այս տարվա մարտի 6-ին կայացրած երկու որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա, արգելել իրականացնել ցանկացած գործողություն գործարանի տարածքում, պարտավորեցրել դադարեցնել շինարարական աշխատանքները: Որոշումը կայացվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Բայց անկախ բոլոր տեսակի արգելքներից, գործարանը կառուցված է և, փաստորեն, շուտով նաև կշահագործվի։

Մինչդեռ հիշեցնենք, որ «Արմօյլ»-ի տնօրեն Ալֆրեդ Ամեդին ամիսներ առաջ, երբ Եղվարդի բնակիչներն ակցիա էին իրականացնում գործարանի կառուցման դեմ, բնակիչների հետ հանդիպման ժամանակ հավաստիացնում էր, որ այդ արտադրությունը լիովին անվտանգ է, բացարձակ զուրկ է արտանետումներից։ «Այս արտադրությունը ես կարող եմ տանս պադվալում էլ անել, այն ոչ թափոն ունի, ոչ ծուխ ունի, ոչ գազ ունի, ոչ մի արտանետում, լրիվ փակ ցիկլ է։ Ոչինչ չունի»,- ասել էր տնօրենը։

Մինչդեռ անհնար է պատկերացնել նավթամթերքի գործարան, որը չունի արտանետումներ։ Միայն նորակառույց գործարանից վեր խոյացող խողովակները պարզ հուշում են, որ դրանք հենց արտանետումների համար են։

Նշենք, որ գործարանի փորձարկումից հետո բարձրացված աղմուկից հետո ԴԱՀԿ աշխատակիցները եկել են գործարանի տարածք, սակայն պարզվում է՝ նրանք չեն տեսել արտանետված ծուխը, ինչպես նաև չեն նկատել գործարանի տարածքում կայանված 30-40 մեքենաները։

Նշենք նաև, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, մյուս կեսը՝ իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին, որն էլ հանդիսանում է «Արմօյլ»-ի հիմնադիրը:

Ըստ «Արմօյլ»-ի տնօրենի, ամսական նախատեսում են արտադրել 5 հազար տոննա բիտում և 10 հազար տոննա քսայուղ, իսկ արտադրանքի հիմնական մասը արտահանվելու է Վրաստան, արդեն պատվերներ կան նաև Ռուսաստանից, Չեխիայից, Իտալիայից և Ռումինիայից:

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը բոլոր առումներով է անտեսում օրենքը։ Մեկ Քննչական կոմիտեից ստացված ծանուցագիրն է պատռում, դեն նետում, մեկ էլ՝ անկախ բոլոր տեսակի արգելքներից, գործարան է կառուցում և փորձարկում՝ կրկին առանց որևէ թույլտվության՝ անտեսելով օրենքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում