Monday, 13 05 2024
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է

Դեպոպուլյացիա Հայաստանում. ինչպես կանխել վերահաս վտանգը

Այս տարի Լոռու մարզում մահերը 90-ով գերազանցել են ծնունդներին։ Դեպոպուլյացիան մտահոգիչ ցուցանիշ է, որը կարող է արձանագրվել նաև մյուս մարզերում։ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համադրելով, պարզ է դառնում, որ արդեն 5 մարզում գրանցվել է բացասական բնական հավելաճ։ Լոռու մարզից հետո, մասնագետի խոսքերով, դեպոպուլյացիայի վտանգի տակ է Տավուշի մարզը: Այստեղ բնական աճի շատ ցածր ցուցանիշ կա: Հաջորդիվ վտանգի տակ են Սյունիքն ու Վայոց ձորը։ Կանխատեսված էր, որ Հայաստանում մի քանի տարի անց նոր տեղի կունենա դեպոպուլյացիա, որին արդեն Լոռու մարզում ականատես ենք լինում։ «Անկախությունից ի վեր առաջին անգամ Լոռու մարզում գրանցվել է դեպոպուլյացիա՝ մահերը գերազանցել են ծնունդներին: Այսինքն՝ մահերն 90-ով ավելի շատ են, քան ծնունդները: Եվ հիմա այդ խնդրով շատ լուրջ հետազոտություն է իրականացվում: Ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի աշխատանքները ներկայումս համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Եվ կոնկրետ հանձնարարական է եղել ուսումնասիրել և պարզել ծնող հանգամանքները, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ կոնկրետ այս մարզի կտրվածքով մահերը գերազանցել են ծնունդներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտակ Մարկոսյանը: Նրա խոսքերով՝ հետազոտությունն ընթացքի մեջ է, մոտ մեկ ամսից արդյունքները կլինեն:

Նա նշեց, որ հանրապետության մակարդակով 1991 թվականից մինչև օրս մենք դեռ ունենք բնական դրական աճ: 2018 թվականին ևս գրանցվել է բնական աճ՝ 10 800 մարդ: Եվ 1991 թվականից ի վեր մեկ մարզի կտրվածքով առաջին անգամ գրանցվել դեպոպուլյացիա:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին մասնակցում է մի ծրագրի, հետազոտությանը, որը պետք է տա հենց այդ բոլոր հարցերի պատասխանները, դրա համար հակված չէ առայժմ, ժամանակից շուտ հետևություններ անել, խոսել։

Ամեն դեպքում, Եգանյանը նշեց, որ իրավիճակն անակնկալ չէ, սպասելի իրավիճակ էր, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակնառու կդառնա։ «Ժամանակը չեմ կարող նշել, բայց այդ վտանգը կա և դա կախված է մեր ժողովրդագրական համացույցի գլխին։ Այն վտանգավոր է նրանով, որ առանց այդ էլ մենք ունենք բնակչության թվաքանակի նվազում միգրացիայի հաշվին։ Դրան կավելանա նաև բնական վերարտադրության հաշվին թվաքանակի նվազումը։ Բայց կրկին չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում»,- ասաց Եգանյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս խնդիրը նոր չէ։ Մասնավորապես, հենց Լոռու մարզի մասով։ «Խնդիրը նոր չէ, պարզապես երևի մարդիկ վերջին շրջանում ավելի ուշադիր են․ դեպոպուլյացիա ունեցել ենք մինչև այդ էլ տարբեր մարզերում։ Իսկ Լոռվա մարզում ունենք ավելի բարդ խնդիր՝ ունենք ամուսնալուծությունների մեծ քանակ, այդ ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան այլ մարզերում։ Լոռվա մարզում ունենք տղամարդկանց միգրացիայի մեծ թվաքանակ։ 6-7 տարի առաջ BBC-ում գրվել է հոդված, որ Լոռվա մարզում 3-4 գյուղ կա, որ ամռանը տղամարդ չի ապրում։ Այս մարզում բնակչությունը ծերանում է, երիտասարդները արտագաղթում են և, իհարկե, դա ազդել է նաև Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ իրավիճակը շտկելու համար հարկավոր է միջոցներ ուղղել այդ ուղղությամբ, զարգացնել գյուղատնտեսությունը և նաև Վանաձոր, Գյումրի քաղաքներին հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այդ քաղաքները շատ են տուժել երկրաշարժից, և մինչ օրս դրա հետևանքները պահպանվում են։ «Պետության կողմից առաջին հերթին ներդրումները պետք է ուղղել այդտեղ, միջազգային գումարները ուղղել այդտեղ, քանի որ այսօր ամեն ինչ կենտրոնացված է Երևանում։ Մարզերի համաչափ զարգացման շատ հստակ ծրագիր պետք է լինի»,-ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ, առհասարակ, Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման կարճաժամկետ քայլերից մեկը կարող է լինել գյուղատնտեսության ճշգրիտ զարգացումը, որը թույլ կտար գյուղացիներին ավելի շատ եկամուտներ ստանալ, չմտածել արտագաղթելու մասին. «Գյուղն ավելի շատ կարող է նպաստել բնակչության աճին, քանի որ գյուղաբնակ վայրերում ծնելիությունն ավելի բարձր է, բայց հիմա հակառակն է լինում, քանի որ երիտասարդները գյուղից արտագաղթում են։ Դրա համար, եթե հիմա մենք ուզում ենք սոցիալական, ժողովրդագրական քաղաքականություն իրականացնենք, ապա որևէ կերպ չի կարելի խուսափել գյուղատնտեսության զարգացումից։ Այս ֆոնին շատ բացասական եմ համարում գյուղատնտեսության նախարարության փակումը»,-եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում