Երեկ Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանն ի ցույց է դրել իր նոր սանրվածքը: Քանյե Ուեսթի 33-ամյա հարսնացուն զգալիորեն կարճացրել է վարսերը: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Քիմը և Քանյեն`հանդիպելով, նախ գնումների են գնացել, ապա`կինո:
Քիմը կրում էր Alexander McQueen ապրանքանիշի կարմիր կարճ զգեստ և ոսկեգույն բոկոտիկներ: Նա անդադար խաղում էր վարսերի ծայրերի հետ`ըստ երևույթին ցանկանալով պապարացիների մոտ ընդգծել նոր փոփոխությունը:










































