Ուրանի հարստացման ցածր մակարդակը բարձրացնելու մասին Իրանի հայտարարություններն ԱՄՆ-ն «միջուկային շանտաժ» է համարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդի մամուլի քարտուղար Հարեթ Մարքիսը։
«Մենք ռեժիմի միջուկային շանտաժին պետք է պատասխանենք միջազգային ճնշման ուժգնացմամբ»,-ընդգծել է Մարքիսը։
Նրա խոսքով՝ միջուկային գործարքի թերություններն ի վերջո հանգեցրեցին նրան, որ Թեհրանն այժմ կարող է բարձրացնել ցածր հարստացող ուրանի արտադրության մակարդակը։
«Իրանի հարստացման ծրագրերը հնարավոր են միայն այն պատճառով, որ սարսափելի միջուկային գործարքը պահպանել է պոտենցիալը։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել»,-նշել է Մարքիսը։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսն ասել է, որ ԱՄՆ-ն ափսոսում է Իրանի հայտարարությունների համար։