«Հայ-ռուսական հարաբերությունների համար, իհարկե, նման իրավիճակները խնդիր են առաջացնում, որովհետև մեր ռուսաստանցի գործընկերները պետք է հաշվի առնեն, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ իշխանությունը կախված է ժողովրդից, հանրային կարծիքից, իսկ ժողովուրդը նման բաները բացասական է ընդունում, և քայլ անելուց հետո պետք է կողմերը մտածեն՝ արդյոք դա նպաստում է երկողմ հարաբերություններին: Եվ այս իրավիճակում ԱԺ նախագահը չէր կարող նման հայտարարություն չանել, քանի որ նրան Հայաստանի հասարակությունը չէր հասկանա, եթե նա այդպիսի հայտարարությամբ հանդես չգար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ ՌԴ դեսպանի և Քոչարյանի հանդիպման հետ կապված մեկնաբանությանը:









































