ԱՄՆ-ն մինչև նոյեմբեր չի հրապարակի մերձավորարևելյան կարգավորման ծրագրի քաղաքական հատվածը, որը ստացել է «դարի գործարք» անվանումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջեյսոն Գրինբլաթը, փոխանցում է Axios-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը ցանկացել է ծրագրի տվյալ հատվածն ամռանը հրապարակել։ Ծրագրերը փոփոխության են ենթարկվել Իսրայելում նոր ընտրությունների հետ կապված։
Նշվել է, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը չի խանգարի «դարի գործարքին»։