Չինաստանի հարավային Հայնան նահանգի իշխանությունները որոշել են կղզու վրա ավտոճանապարհային կանգառների ցանց կառուցել զբոսաշրջիկների համար:
Այնտեղ նրանց կսպասարկեն արհեստական բանականությամբ ռոբոտները, հաղորդում է Ferra-ն:
Կանգառներում առանց անձնակազմի, ավտոմատացված սպասարկմամբ ճաշարաններ և խանութներ կտեղադրվեն: Ռոբոտները կզբաղվեն ծանուցմամբ, տեղեկատվությամբ և ճանապարհային հսկողությամբ: Զբոսաշրջային կանգառները կունենան էլեկտրական լցակայաններ: Դրանց հարևանությամբ իշխանությունները պատրաստվում են փոքր զբոսայգիներ կառուցել:
Հաղորդվում է, որ կկառուցվի առնվազն 40 այդպիսի օբյեկտ: Ընդ որում՝ շինարարությունը կկատարվի արագացված տեմպերով: 2025-ին Չինաստանի իշխանությունները հույս ունեն Հայնանը վերածել վերածել զբոսաշրջության և սպառման միջազգային կենտրոնի: Զբոսաշրջիկների շրջանում այդ կղզին արդեն իսկ հայտնի է. 2018-ին այստեղ ավելի քան 76 միլիոն մարդ է այցելել:









































