Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի առաջին կեսին կսկսվի ռուսական С-400 հրթիռների հակաօդային համակարգերի մատակարարումը Անկարա: Նա նշեց, որ մատակարարման հարցը «որոշված հարց է»:
– Խնդիրներ չկան: Կարծում եմ՝ մատակարարումները կսկսվեն հուլիսի առաջին կեսին,– նրա խոսքերը փոխանցում է NTV ալիքը:
Թուրքիայի ղեկավարը կրկին շեշտեց, որ Անկարան չի հրաժարվի C-400-ի պայմանագրից: Նրա խոսքերով, Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել այնպիսի տոկոսներով, ինչպիսին միջազգային շուկայում գոյություն չունի: