Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Մտել ենք դեմոկրատիզացիայի հուն. Ինչ կշահի Հայաստանը Չինաստանի հետ համագործակցությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Արշակ Մուսախանյանն է։

Պարոն Մուսախանյան, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, որին Վլադիմիր Պուտինից բացի մասնակցում էր նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Վերջերս տեղի ունեցավ նաև Հայաստանի վարչապետի այցը Չինաստան, դրան էլ հաջորդեց իրենց ԱԳ նախարարի այցը Հայաստան։  Ո՞րն է Չինաստանի գլոբալ քաղաքական նշանակությունը, և ի՞նչքանով է այն կարևոր մեզ համար։

-Որպեսզի հարցն իր ամբողջ ծավալով պատկերացնենք, նախ հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս Չինաստանը։ Սա մի երկիր է, որը հատկապես վերջին քսան տարիների ընթացքում ապահովել է թռիչքաձև տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքով գերազանցել է Գերմանիային և Ճապոնիային և, բազմաթիվ մասնագետների հաշվարկներով, աճի նման տեմպի պահպանման դեպքում շուտով կգերազանցի նաև ԱՄՆ-ին։ Իսկ ըստ տնտեսագիտական մեկ այլ ցուցիչի՝ գնողունականության պարիտետի, Չինաստանն արդեն առաջ է անցել ԱՄՆ-ից։ Երկրի բացարձակ նյութական բազայով, Չինաստանը համարվում է երկրորդ ուժային բևեռն աշխարհում։

Գլոբալ քաղաքականության մակարդակում Արևմուտքի առաջին մարտահրավերն այսօր Չինաստանն է։ Այն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» քաղաքականության շրջանակներում իրականացնում է հսկայածավալ արտաքին վարկային և ներդրումային քաղաքականություն և «փափուկ ուժով» արդեն իրեն է կապել մի շարք զարգացող երկների ոչ միայն Ասիայում, այլ նաև Աֆրիկայում և Հրվ․ Ամերիկայում։ Ավելին, այսպես կոչված «17 պլուս» ֆորմատով Չինաստանը խորացնում է հարաբերությունները նաև Արևելաեվրոպական երկրների հետ, որոնց մի մասը ԵՄ անդամ են։ Դետալների մեջ չմտնելով ասեմ միայն, որ այս երևույթը ցնցում է գլոբալ տնտեսական համակարգը՝ հիմնված «Վաշինգտոնյան կոնսենսուսի» վրա։ Բնականաբար, Արևմուտքը պիտի պատասխանի, իսկ Արևմուտք ասելով նախ և առաջ հասկանում ենք ԱՄՆ-ին։ Այդպես էլ կա, վերջին շրջանում տեղի ունեցող ամերիկա-չինական այսպես կոչված «առևտրային պատերազմը» այդ լարման վկայությունն է։

Այդ դեպքում հնարավոր է արդյոք նոր «Սառը պատերազմ», բայց այս անգամ ԱՄՆ և Չինաստանի միջև։

-Ամեն ինչ հավանաբար դրան էլ գնում է։ Տնտեսական գլոբալ ակտիվությունը բնականաբար ունենում է նաև ռազմաքաղաքական հետևանքներ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ ունի կենսական շահերի բախման բազմաթիվ օջախներ և, ամենայն հավանականությամբ, Չինաստանի հանդեպ կիրականացնի զսպման քաղաքականություն՝ նման Քենանի «Զսպման դոկտրինին»՝ կիրառված ԽՍՀՄ-ի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Չեն բացառվում նաև ավելի վատատեսական սցենարներ։ Քաղաքագիտական բառապաշարով ասած, միջազգային հարաբերությունների այն տեսությունները (Մարշայմերի «Հարձակվողական ռեալիզմը», Օրգանսկու «Ուժի անցման տեսությունը» և «Թուքիդիդասի ծուղակը»), որոնք կիրառելի են նման իրավիճակները վերլուծելու համար, կանխատեսում են չինա-ամերիկյան ռազմական առճակատում։

Հաշվի առնելով Չինաստանի գլոբալ ակտիվությունը և չինա-ամերիկյան հնարավոր առճակատումը, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա։

-Ես կարծում եմ, Թրամփի վարչակազմի կողմից Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրի չեղարկումը և ճգնաժամի էսկալացիան պայմանավորված է արդեն նշված գեոպոլիտիկ կոնտեքստով։ Իրանն ունի կարևոր աշխարհագրական դիրք։ Չինա-ամերիկյան աճող հակամարտության պարագայում, Իրանը կամ պետք է դառնա Չինաստանը Մերձավոր Արևելքին և Եվրոպային կապող ցամաքային ուղի, կամ միանա ԱՄՆ-ի հակաչինական բլոկին։ Երրորդ տարբերակը՝ կոմպլեմենտար քաղաքականությունը, Իրանին չի տրվում։ Վաշինգտոնում խոսում են նույնիսկ ռազմական ինտերվենցիայի մասին՝ փորձելով ճնշել Իրանին կնքելու գործարք ամերիկյան պայմաններով։

Ինչ վերաբերում է Հայաստանի դաշնակից Ռուսաստանին, ապա առաջին հայացքից այն Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքի ճարտարապետներից է։ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Նախ, նրանք հակադրվում են ԱՄՆ-ին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Իրանի, Հյս․ Կորեայի, Վենեսուելայի և Սիրիային խնդիրները։ Բացի այդ, երկու երկրները միմյանց համար բացառիկ կարևորության առևտրային գործընկերներ են։ Երրորդ, երկու երկրները ռազմական բլոկների կենտրոններ են՝ Ռուսաստանը որպես ՀԱՊԿ-ի առաջնորդ, Չինաստանը՝ Շանհայի կազմակերպության։ Վերջապես, երկու երկրները ձևակերպում են իրենց որպես նորմատիվ կենտրոններ՝ Ռուսաստանը Եվրասիական գաղափարախոսությամբ, Չինաստանը՝ «ադմինիստրատիվ շուկայական տնտեսության» մոդելով։ Արդյունքում, ինչքան հեռանում են նրանք Արևմուտքից, այնքան մոտենում են մեկը մյուսին։

Սակայն մեդալն ունի նաև հակառակ կողմը։ Նախ և առաջ, չկա մի գերտերություն, որը ոգևորված լինի իր սահմանների մոտ այլ գերտերության սրընթաց հզորացմամբ։ Եթե Չինաստանն անհանգստացնում է ԱՄՆ-ին գլոբալ մակարդակում, ապա Ռուսաստանին՝ ռեգիոնալ։ Ուրեմն, Ռուսաստանն ավելի զգայուն է Չինաստանի աճով, հատկապես, եթե հաշվի առնենք Ռուսաստանի երևելյան շրջաններում էթնիկ չինացիների զգալի ներկայությունը։ Ավելին, Ռուսաստանին մտահոգում է նաև այն, որ իր տարածքով դեպի Արևմուտք հոսող միջինասիական գազն ու նավթը կարող են հոսել արդեն այլ ուղղություններով։ Չինաստանի տնտեսությունը էներգակիրների սով ունի, և չինացիներին հաջողվել է կնքել մի շարք կարևոր պայմանագրեր՝ ղազախների հետ գազի, իսկ թուրքմենների հետ նավթի ներկրման ծավալների ավելացման շուրջ։

Վերջապես, Ռուսաստանին չի ոգևորում նաև Իրանի պոտենցիալը դառնալու ցամաքային կապի ռուսական այլընտրանքը՝ մի կողմից Չինաստանի և Միջին Ասիայի, մյուս կողմից Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև։ Ուրեմն, շահերի լուրջ բախում կա նաև Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքի ներսում։ Իսկ սա նշանակում է, որ եթե Վաշինգտոնում խնդիր դրվի լրջորեն հակազդել Չինաստանին, ապա հնարավոր կլինի գտնել նաև ռուս-ամերիկյան մերձեցման հիմքեր։ Մոտավորապես այն, ինչ  տեղի է ունեցել Սառը պատերազմի տարիներին կապիտալիստական ԱՄՆ-ի և կոմմունիստական Չինաստանի միջև։

-Վերջապես գալով Հայաստանին, այն կարո՞ղ է շահել Չինաստանի հետ համագործակցությունից։ Եվ ի՞նչ դրական և բացասական հետևանքներ կարող են ունենալ նշված գլոբալ զարգացումները Հայաստանի համար։

-Չինաստանն իրեն ներկայացնում է որպես զարգացող երկրի հաջողված մոդել։ Այն նաև իրեն հռչակել է զարգացող երկրների աջակից։ Նրա ակտիվությունը դրական է, իսկ Հայաստանի շահագրգռվածությունը գրավել չինական ներդրումներ՝ բնական։ Եթե չեմ սխալվում, չինացիները պետք է մասնակցեն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, որն Իրանին Հայաստանի և Վրաստանի միջոցով կկապի Սև Ծովի հետ։ Սա բխում է Հայաստանի շահերից։ Չինաստանի հետ համագործակցության մեծ պոտենցիալ կա և, ճիշտ աշխատանքի դեպքում, կարելի է մեծապես շահել։

Հայաստանը կշահի նաև այն ժամանակ, եթե չինական վտանգը ստիպի ԱՄՆ-ին լիցքաթափել ռուսների հետ ունեցած լարված հարաբերությունները։ Սա դրական կլինի բոլոր ռեգիոնալ խնդիրների, այդ թվում, ԼՂ հակամարտության համար։ Իսկ որպես վտանգ կարելի է նշել իրանական ճգնաժամի հնարավոր էսկալացիան։ Լինի տնտեսական անկում, հեղափոխություն, թե ամերիկյան ինտերվենցիա, բացասական հետևանքները կզգացվեն նաև Հայաստանում։

Ընդհանուր առմամբ, հեղափոխությունից հետո յուրահատուկ թափ են ստացել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Հայաստանը մտել է դեմոկրատիզացիայի հուն։ Եթե ձևակերպենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ապա կստանանք հետևյալ պատկերը՝ ռուսական անվտանգություն, արևմտյան ինստիտուտներ։ Սա կոմպլեմենտար և պրագմատիկ քաղաքականություն է։ Փոքր երկրների կոմպլեմենտարության հաջողությունը սակայն կախված է այն բանից, թե որքանով են դրանք համադրելի ավելի մեծ շահերի հետ։ Կարծում եմ, Հայաստանն արդեն հաջողացրել է ներդաշնակեցնել եվրոպական և ռուսական քաղաքականությունները։ Եվ կախված մեր տարածաշրջանում չինական ակտիվության աստիճանից, անհրաժեշտություն կլինի ձևակերպել և մյուսների հետ ներդաշնակեցնել նաև Հայաստանի չինական քաղաքականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում