Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, ես չեմ վարանի այս եզրույթներն օգտագործել, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊ կուսակցությանը, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, եւ սեղանին բոլորովին այլ բան է դրված»։









































