Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Միասին՝ հանուն առողջության»

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը: Համագումարի նախագահ, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց, որ համագումարին մասնակցելու համար գրանցվել են Հայաստանից, Արցախից, առաջին անգամ Ռուսաստանից և աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 հայ բժիշկներ՝ ավելի քան 250-ը արտասահմանից: Վերջիններս առողջապահության ոլորտի տարբեր փորձագետներ և մասնագետներ են:

Նախկինում համագումարը անց է կացվել արտերկրում 4 տարին մեկ, սակայն այն արդեն անց է կացվում Հայաստանում երկու տարին մեկ անգամ՝ Հայաստանի միջազգային բժշկական համագումարի և սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի ձևաչափով:

Ի դեպ, թե՛ Դերենիկ Դումանյանը, թե՛ ելույթով հանդես եկող մյուս մասնակիցները նշեցին, որ համագումարը առանձնահատուկ է նրանով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի միջոցառումների շրջանակում:

Մասնավորապես հուլիսի 7-9 կքննարկվեն առողջապահական, բժշկական, գործնական բժշկության և բժշկական կրթության մի շարք կարևորգույն հարցեր, կներկայացվեն բժշկագիտության նոր հայտնագրություններ, գործնականում կիրառվող բուժման նորգույն եղանակներ:

Վերջինս կնպաստի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնության ոլորտի արդիականացմանն ու որակի բարելավմանը: Իսկ համագումարի խորհրդանշական կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն առողջության»:

Համաժողովին իր վեհափառական օրհնությունն էր ուղարկել նաև Գարեգին 2-րդ կաթողիկոսը:

Ներկա էին նաև Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով առողջապահության ոլորտում առաջընթաց արձանագրեց՝ մատնանշելով անվճար ծննդօգնությունը,, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժման ներդրումը, շտապօգնության համակարգի բարելավումը և համավճարի ներդրումը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը առողջապահության համակարգում:

Նա նաև կարևորեց երիտասարդ բժիշկների մասնակցությունը համագումարին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նշեց, որ համագումարը նպատակ ունի դրսի հայ բժիշկների նորարարությունները ներդնել նաև հայրենիքում և ավելացրեց, որ հայ բժիշկը սփյուռքում իր համար դեսպան է, քանի որ ներկայացնում է հայությանը, Հայաստանը և հայ ժողովրդին:

Իսկ Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց իրենց վերջին նորամուծությունը, որը M-Health տեխնոլոգիան է, ինչը առավել հաճախ կիրառվում է բջջային հաղորդակցման սարքերի, մասնավորապես՝ բջջային հեռախոսների հետ՝ զգալիորեն նպաստելով առողջապահական ծառայությունների ապահովմանը: Այս լուծումը թույլ է տալիս բժշկին հեռավորության վրա հսկողություն սահմանել հիվանդի առոջությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում