Չարլզ Դարվինի «Միջատակեր բույսերը» (Insectivorous Plants) գրքի ամենաառաջին տպագիր օրինակը վերադարձրել են գրադարն 122 տարի ուշացումով: Սակայն չի պահպանվել այն մարդու անունը, ով վերցրել է այդ գիրքը 19-րդ դարի վերջին Սիդնեյի Գեղեցիկ արվեստների դպրոցից:
Գիրքը գրադարանին է վերադարձվել այն բանից հետո, երբ թոշակի դուրս եկած անասնաբույժ Ռոն Հայնը գիրք է նվիրաբերել Սիդնեյի համալսարանին: Իրենց հերթին համալսարանի ներկայացուցիչներն այդ գիրքը վերադարձրել են դպրոցի գրադարան, քանի որ գրքի վրա կար նրա գրադարանի կնիքը:
Անասնաբույժը հիշել է, որ այդ գիրքն իր հավաքածուի մեջ է հայտնվել 1950-ականներին, սակայն չի կարողացել մտաբերել, թե որտեղից է այն: Գրադարանավարները գիրքը վերադարձնելուց հետո ներել են այն 37 հազար ավստրալիական դոլարը, որը պետք է մուծեր գիրքը վերցրած և այսքան տարի չվերադարձրած մարդը: