«Միլան»-ի լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստան հայտնել է, որ իրեն անչափ հիասթափեցնում է «ռոսսոներիներ»-ի ներկայիս վիճակը:
«Սա այլևս իմ «Միլան»-ը չէ: Սա այն ակումբը չէ, որ կարող է շատ գումար ծախսել և լուրջ նպատակներ հետապնդել:
Այժմ թիմը չունի անհրաժեշտ նախադրյալները, հագեցած չէ բարձրակարգ ֆուտբոլիստներով, ինչն էլ անդրադառնում է նրա խաղի վրա: Սա վերաբերում է թե´ «Միլան»-ին և թե´ ընդհանուր առմամբ իտալական ֆուտբոլին»,- ասել է Նեստան:








































