Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ ԱԽ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը դարձել է Ռուսաստանի ագրեսիայի զոհը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քաղաքական գործչի խոսքով՝ XXI դարում խնդիրների լուծման համար բռնության դիմելն անթույլատրելի է:
Նա նաև Մոսկվային կոչ է արել կարճ ժամանակում զորքերը դուրս բերել Ղրիմից:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ պատերազմ սանձազերծել Ուկրաինայում, և մեղադրել է Կիևին երկիրը երկու մասի պառակտելու մեջ:
Չուրկինն աջակցել է հանրաքվե անցկացնելու Ղրիմի իշխանությունների որոշումը:








































