Ավարտին է մոտենում Երևանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 13-ին կայացել են 10-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլևը, ով վաստակել է 8.5 միավոր: 5 շախմատիստներ իրենց ակտիվում 7.5-ական միավոր են գրանցել և բաժանում են 2-ից 6-րդ տեղերը: 11 շախմատիստներ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր և բաժանում են 7-ից 17-րդ տեղերը:
Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ավետիք Գրիգորյանը 6.5-ական միավոր վաստակած շախմատիստների թվում են։ Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր։
Լուսանկարը` PAN Photo-ի




































