Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինայի օգնության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կմշակվի մինչև մարտի 21-ը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդին:
ԱՄՀ ղեկավարությունը քննարկել է հիմնադրամի փորձագետների զեկույցը, որը ներկայացվել է մարտի 4-ի նրանց՝ Կիև մեկնելուց հետո:
«ԱՄՀ տնօրենների խորհրդի համար ոչ պաշտոնական բրիֆինգից հետո մենեջմենթը խնդրել է փորձագետների խմբին մնալ Կիևում և սկսել բանակցային գործընթացը: Խումբը կաշխատի Ուկրաինայի իշխանությունների հետ տնտեսական բարեփոխումների ծրագրի վրա: Առաքելությունը ծրագրում է իր աշխատանքները ավարտել մինչև մարտի 21-ը»,- հայտարարել է Լագարդը:









































