Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան հայտնվել է Լոնդոնի ոստիկանությունում:
The Telegraph-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է փողոցում կռվելու պատճառով:
Տեղեկությունների համաձայն` Կանտոնան հարաբերություններ է պարզել անծանոթ տղամարդու հետ: Ականատեսները ոստիկանություն են զանգահարել:
Անծանոթը մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց մտադիր է դատարան դիմել` մեղադրելով Կանտոնային հարձակման մեջ:







































