Առաջիկա ժամանակաշրջանում «Արսենալ»-ը չի կարող օգտվել Մեսութ Օզիլի ծառայություններից:
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում: Հանդիպումից անմիջապես հետո «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ գերմանացին շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով:
Daily Telegraph-ը հայտնում է, որ Մեսութ Օզիլը խաղադաշտ դուրս չի գա առաջիկա ամիսների ընթացքում: Այդպիսով, գերմանացին չի մասնակցի «Տոտենհեմ»-ի, «Չելսի»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղերին:






































