Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրանը Ռուսաստանից փախչելու տեղ չունի, մյուս կողմից՝ «թաքնված վիշապը»՝ Չինաստանն է ակտիվանում մեր ռեգիոնում. Վասաձե

«Չինաստանի խորհրդանիշը թաքնված, քողարկված վիշապն է։ Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք Չինաստանի քաղաքականության և չինացիների մասին՝ բերեմ մի օրինակ։ Մի անգամ կայսրը հրաման արձակեց՝ «եկեք պատ կառուցենք», և նրանք շուրջ 500 տարի կառուցում էին չինական մեծ պատը։ Փոխվում էին կայսրերը, կործանվում էին դինաստիաները, բայց պատը նրանք, միևնույն է, շարունակում էին կառուցել։ Չինաստանը շատ յուրահատուկ երկիր է, մշակույթ և քաղաքակրթություն, որին մենք ծանոթ չենք։ Պետք է գործեն գիտական կենտրոններ, որոնք կուսումնասիրեն Չինաստանը, նրանց հոգեբանությունը, որպեսզի կարողանանք նրանց հետ գործ բռնել»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Պարոն Վասաձե, մենք խոսեցինք Իրանի շուրջ ստեղծված վիճակի մասին, նկարագրեցինք ինչ-որ սցենար, բայց, միևնույն է, Փաշինյանի այն հայտարարությունը, թե Իրանի սահմանը ցանկացած պահի կարող է փակվել, մի քիչ անհասկանալի է:

– Նա չի ասել՝ ցանկացած պահի: Պետք է ավելի ուշադիր լսել սեփական երկրի վարչապետի խոսքերը: Նա ասաց՝ սահմանը կարող է փակվել որոշակի պայմանների առկայության դեպքում։

– Շատ լավ: Բայց ամեն դեպքում, ո՞վ է լինելու փակողը. Հայաստա՞նը, թե՞ Իրանը:

– Հայաստանը կփակի: Իրանում և Իրանի շուրջ իրավիճակի ապակայունացման դեպքում Հայաստանը ստիպված կլինի փակել իր սահմանը:

Սա, իհարկե, ապոկալիպտիկ զարգացում է թվում, բայց պատկերացրեք՝ պատերազմ, ռմբակոծություններ, փախստականները գալիս են: Ի՞նչ անել նման իրավիճակում: Որքա՞ն փախստական կարող է ընդունել Հայաստանը։ Ես, իհարկե, չեմ կարող կարդալ Փաշինյանի մտքերը, բայց բոլոր սցենարների մեջ ամենահավանականը սա է: Ուրիշ էլ ի՞նչ: Փաշինյանը առավոտյան զարթնեց և հանկարծ որոշեց՝ բռնեմ-փակե՞մ Իրանի հետ սահմանը: Կամ էլ Ռոհանին քնից զարթնեց և որոշեց փակել Հայաստանի հետ սահմանը:

– Կամ ավելի հավանական տարբերակ՝ ռուսները քնից զարթնեցին և որոշեցին փակել հայ-իրանական սահմանը, որովհետև ռուս սահմանապահներն են հսկում այդ սահմանը:

– Իսկ ինչո՞ւ, նրանց ինչի՞ն է պետք:

– Չգիտեմ, Ռուսաստանին, ինչպես ասում են, դժվար է հասկանալ:

– Ռուսաստանի պարագան, ի միջի այլոց, շատ հետաքրքիր է: Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ռուսների հետ: Ռուսաստանը մի կողմից, կարծես, Իրանի գործընկերն ու դաշնակիցն է, և ինչքան շատ են ամերիկացիները ճնշում գործադրում Իրանի նկատմամբ, այնքան ավելի շատ է Իրանը ընկնում Ռուսաստանի «գիրկը»: Բայց մյուս կողմից, եթե վերցնենք Սիրիայի հարցը՝ թեև ռուսական օդուժը մեծ դեր խաղաց հակաասադական ուժերի, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, բայց, այնուամենայնիվ, գետնի վրա կռվում էին իրանական զորքերը, և իրանցիներն են իրականում փրկել Ասադին: Եվ հիմա ռուսները շատ են ճնշում նրանց Սիրիայում։ Այնպես որ՝ Իրանի և Ռուսաստանի միջև հիմա լուրջ հակասություններ կան: Բայց մյուս կողմից՝ Իրանը ներկայիս իրավիճակում Ռուսաստանից փախչելու տեղ չունի, ստիպված է բարելավել իր հարաբերությունները Մոսկվայի հետ: Եթե Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվեր բոլորի կողմից, իրանցիները կարողանային հարաբերություններ ձևավորել Եվրոպայի հետ՝ դա ուրիշ բան։ Բայց այսօր ո՞ւր կամ ո՞ւմ մոտ պիտի փախչի Իրանը՝ Ռուսաստանից բացի։

– Գուցե չինացիների՞ մոտ։

– Իրանն, այսպես թե այնպես, չինացիների հետ է, և ես կարծում եմ, որ իրականում Իրանի հետ կապված այս ամբողջ պատմությունը ավելի շատ Չինաստանի մասին է։ Ես բացատրեցի, թե ինչու։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ իրականում։ Ինչ-որ մի պահից սկսած՝ մոտավորապես 90-ականների կեսերից, երբ Չինաստանը վերածվեց մի մեծ ֆաբրիկայի, ամերիկյան վերնախավում սկսեցին շրջանառվել այն տեսակետները, որ մեր ձեռքում կլինեն «հայ թեքը», տեխնոլոգիաների հետազոտությունը և ֆինանսները, իսկ այն, ինչ ձեռքով է պատրաստվում, թող չինացիներն արտադրեն։ Իսկ գիտե՞ք՝ որն է Չինաստանի խորհրդանիշը։

– Վիշապը։

– Այո, բայց ոչ թե սովորական, այլ թաքնված, աննկատ վիշապը, որը տեսանելի չէ, որին չեն տեսնում։ Չինաստանի ողջ քաղաքականության էությունն իր ուժը թաքցնելն է՝ մինչև որոշակի պահը։ Եվ նրանք շատ լավ օգտվել են այս քաղաքականությունից բոլոր այս տարիներին։ Եվ հանկարծ պարզվեց, որ չինացիներն արդեն իսկ ունեն իրենց տեխնոլոգիաները: Խոսքը, մասնավորապես, Huawei-ի արտադրանքի մասին է։

Նրանք ոչ միայն ձեռքով են ապրանք արտադրում, այլև արբանյակներ են ուղարկում տիեզերք։ Այսօր արդեն Չինաստանը կենսամակարդակի ցուցանիշներով գերազանցել է Ռուսաստանին։ Չինաստանն այսօր երկրորդ տնտեսությունն է աշխարհում, և պարզ է, որ ամերիկյան քաղաքական վերնախավի որոշ շրջանակներ, Թրամփն ու իր կողմնակիցները,- ուզում եմ ընդգծել, որ ամերիկյան վերնախավը շատ բազմաշերտ է ու այնտեղ տարբեր խմբավորումներ կան, պետք չէ իրար հետ խառնել,- սկսեցին Չինաստանին նայել որպես գլխավոր թշնամու և մրցակցի։ Հիմա անցնենք առաջ։ Չինացիներն ու իրանցիները շքեղ ենթակառուցվածքներ են կառուցել՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, ավտոմեքենաների վերանորոգման և տեխսպասարկման կետեր և այլն, և ամենը կառուցվել է Պակիստանի և Իրանի տարածքով՝ դեպի Պարսից ծոց, և հիմա ուզում են տրանսպորտային այս միջանցքը ձգել դեպի մեր երկրները։ Իրանցիներն ու չինացիները սկզբունքորեն ուզում են Պարսից ծոց-Սև ծով ծրագրի մեջ ընդգրկել մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ադրբեջանցիներն ուզում են, որ Հյուսիս-Հարավ միջանցքն իրենց ճանապարհը լինի, բայց չինական ու իրանական կողմերը ճանապարհը գցում են Հայաստանի տարածքով։

Չինացիները պատրաստ են ներդրում անել այս նախագծի մեջ։ Այսինքն՝ պարզ է, որ նրանք ուզում են երկարացնել այս ճանապարհները։

Օրինակ, կարող են Իրանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցել դեպի Թուրքիա և այսպես շարունակ։ Բայց ամերիկացիներն ուզում են կանգնեցնել այս առաջընթացը։

Հետաքրքիրն այն է, որ Չինաստանը պատմականորեն գլոբալ նկրտումներ չի ունեցել ու չի ձգտել այնպիսի համաշխարհային գերիշխանության, ինչպիսին իրենց ժամանակներում ունեին Հռոմեական կայսրությունը կամ Մեծ Բրիտանիան։ Բայց այսօր չինացիների քաղաքականությունը, կարծես, իրոք փոխվել է։

– Նրանք միշտ էլ ունեցել են գլոբալ նկրտումներ, պարզապես թաքցրել ենք իրենց մտադրությունները, ցույց չեն տվել։ Դրա համար եմ ասում, որ Չինաստանի խորհրդանիշը թաքնված, քողարկված վիշապն է։ Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք Չինաստանի քաղաքականության և չինացիների մասին՝ բերեմ մի օրինակ։ Մի անգամ կայսրը հրաման արձակեց՝ «եկեք պատ կառուցենք», և նրանք շուրջ 500 տարի կառուցում էին չինական մեծ պատը։ Փոխվում էին կայսրերը, կործանվում էին դինաստիաները, բայց պատը նրանք, միևնույն է, շարունակում էին կառուցել։ Չինաստանը շատ յուրահատուկ երկիր է, մշակույթ և քաղաքակրթություն, որին մենք ծանոթ չենք։ Ցավոք սրտի, Հարավային Կովկասում մենք չունենք Չինաստանի հարցերով լուրջ մասնագետներ։ Պետք է գործեն գիտական կենտրոններ, որոնք կուսումնասիրեն Չինաստանը, նրանց հոգեբանությունը, որպեսզի կարողանանք նրանց հետ գործ բռնել։ Սա շատ կարևոր է։

– Առավել ևս հիմա, երբ ընթանում է «Մետաքսի նոր ճանապարհի» համաժողովը, և Փաշինյանն, իհարկե, մի քիչ ուշացումով մեկնեց Չինաստան։

– Այս ամենի պատճառը Չինաստանը լավ չիմանալն է։ Չինացիները միշտ, ցանկացած պարագայում ժպտալու են, և մենք երբեք չենք հասկանա, թե ինչ կա իրականում նրանց մտքին։ Նույնը կարող եմ ասել չինացիների հետ իմ շփումների վերաբերյալ. ես չգիտեմ, թե ինչ կա նրանց մտքին։ Ես եվրոպացի եմ, ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Իսկ նրանք ժպտում են, գլխով են անում, համաձայնվում են, բայց թե ինչի՞ մասին են մտածում՝ երբեք չեն ասի։

Բայց ամերիկացիներն էլ են, չէ՞, միշտ ժպտում։

– Այո, ամերիկացիները նույնպես ժպտում են, բայց նրանք այլ կերպ են ժպտում։ Ինչ-որ առումով, այո, ամերիկացիների պարագայում էլ դժվար է հասկանալ, թե ինչ կա նրանց մտքին, ինչի մասին են մտածում։ Վերցնենք ամերիկահայ փորձագետներին։ Ո՞ր փորձագետի հետ է այսօր ամենից դժվար զրուցել. Ռիչարդ Կիրակոսյանի հետ։ Նա բոլորից շատ գիտի, բայց բոլորից ամենաքիչը կասի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում