Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Հայաստանը կարող է կարևոր դաշնակից լինել Չինաստանի համար, բայց չի կարելի Չինաստանը դիտարկել որպես դրամի աղբյուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին իր կաբինետի մի քանի անդամների հետ միասին աշխատանքային այցով մեկնեց Պեկին՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Քեցյանի, ինչպես նաև չինական մի քանի խոշոր ընկերությունների հետ։ Այս հանդիպումների ընթացքում կողմերը խոսել են հայ-չինական հարաբերությունները առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, ՏՏ, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահը, մասնավորապես, ասել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Սի Ծինփինի խոսքերով՝ Չինաստանը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Չինական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու «Մեկ գոտու, մեկ ճանապարհի» համատեղ կառուցումը և նոր ազդակ հաղորդելու տարածաշրջանային զարգացման շուրջ համագործակցությանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հայտնի տնտեսական նախաձեռնության՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Չինաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Չինաստանի վարչապետի հետ հանդիպմանն էլ քննարկվել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի, մասնավորապես՝ ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Թե՛ չինական Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, թե՛ նշված համաժողովին ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները վերացնելու և օլիգարխիկ տնտեսությունը կազմալուծելու շնորհիվ հավասար պայմաններ են ստեղծվել տնտեսվարողների համար և հետևաբար նաև բարելավվել է ներդրումային միջավայրը մեր երկրում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, ընդհանուր ի՞նչ նշանակություն ունեն Փաշինյանի այս այցը Չինաստան և իր ունեցած հանդիպումները, մասնակցությունը նշված համաժողովին։ Շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ներկա կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ այցն ուշացած է, քանի որ Հայաստանը նախորդ ամսվա վերջին բարձր մակարդակով չմասնակցեց «Մետաքսի ճանապարհ» երկրորդ ֆորումին, որի ընթացքում, ինչպես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր նկատել, ահագին փող էր բաժանվել, և զրկվեց «համեղ պատառ» ստանալու իր հնարավորությունից։ Դուք ե՞վս այս կարծիքին եք։

– Այո, Հայաստանն իրոք այդ հնարավորությունը բաց էր թողել: Դա հերթական անփութությունն էր այս կառավարության: Բայց լավ է ուշ, քան երբեք: Այս այցը նույնպես կարևոր է, թեև միայն մեկ տարի անց է տեղի ունենում: Չինաստանն անչափ կարևոր ուղղություն է Հայաստանի համար, և Երևանում, փող և ներդրում մուրալուց բացի, պետք է նաև ռազմաքաղաքական խնդիրներ բարձրացնեն: Չինաստանը այս տարածաշրջանում կարևոր և բնական դաշնակից կարող է լինել Հայաստանի համար և չօգտագործել այդ պոտենցիալը չի կարելի:

– Ամեն դեպքում, ի՞նչ առարկայական արդյունքներ տվեց վարչապետի չինական այցը կամ կարող է տալ՝ հատկապես երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման, «նոր մետաքսի ճանապարհին» ավելի ակտիվորեն ներգրավվելու և չինական ներդրումներ բերելու առումով։

– Առայժմ վաղ է արդյունքների մասին խոսելը: Կարելի բազում բաներ պայմանավորվել, բայց ոչ մի արդյունքի չհասնել: Եթե Երևանը հետևողական լինի՝ ապա Պեկինը հաստատ իր խոստումները կպահի: Դա չինական գործելաոճ է, նոր Չինաստանի մոդուս օպերանդին: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին ոչ թե որպես տնտեսական շուկա, ինչպես վարչապետն ու իր թիմն են կարծում, այլ՝ որպես կարևոր աշխարհագրական և իր հարևաններից մշակութային առումով տարբերվող մի կետ քարտեզի վրա: Եվ այդ կետը ակտիվ բարեկամ դարձնելու գործում խոշոր ներդրումներ անպայման կարող են լինել: Եթե, իհարկե, Հայաստանում չկարծեն, որ չինացիներն այստեղ ուղղակի բիզնես են ցանկանում անել:

– Հայաստանն ու Չինաստանը,  հայ և չինացի ժողովուրդները շատ հին և ամուր պատմական կապեր, առնչություններ ունեն, և դա իրենց ելույթներում նկատեցին նաև երկու երկրների ղեկավարները։ Հայկական ձեռագրերում, ինչպես իր խոսքում նկատել է վարչապետ Փաշինյանը, դեռ 5-րդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին։ Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, գերմանացի և բրիտանացի գիտնականների մի խումբ, ռուսական «Дождь» հեռուստաընկերության հաղորդմամբ, հրապարակեցին ժողովուրդների միգրացիայի և խառնակման (խաչասերման) ամենամասշտաբային և առավել ամբողջական քարտեզը, որից պարզ է դառնում, որ Մետաքսի ճանապարհով Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուր իրականացնող հայերը ամենամեծ ազդեցությունն են ունեցել չինացիների գեների վրա (մոտ 4 տոկոս)։ Այն ժամանակ հայ վաճառականները շատ ակտիվ են եղել ու մեծ դերակատարում են ունեցել։ Այսօր, համեայն դեպս այս պահի դրությամբ Հայաստանը, ի տարբերություն մեր հարևանների, լրջորեն չի մասնակցում նոր Մետաքսի ճանապարհի նախագծին, ու կան լուրջ մտավախություններ, որ Հայաստանը կարող է ընդհանրապես դուրս մնալ այս ծրագրից։ Ո՞րն է պատճառը։

– Պատմական առումով՝ այո՛, կարևոր կապեր եղել են: Կա լեգենդ կամ վարկած, որ անգամ Մամիկոնյանների հռչակավոր և կարևորագույն տոհմն է սերում Չինաստանից: Բայց, իհարկե, արդի աշխարհում պատմական անցյալը ներկա կապերի հարցում շատ քիչ դեր է խաղում: Դա լավ հանգամանք է կենացներ և հրապարակային պաշտոնական ճառեր ասելու համար, բայց բոլորովին գործոն չէ պրակտիկ դաշտում: Այո՛, Հայաստանը մշտապես իրեն հեռու է պահել յուրաքանչյուր տարածաշրջանայաին կամ մայրցամաքային նախագծից, որպեսզի հանկարծ իր ինքնուրույնությամբ այլոց խանդը չհարուցի՝ անկախ նրանից, թե այլոք կխանդեի՞ն, իրոք թե՞ ամենևին ոչ: Եվ չինական նախագծերն ամենևին բացառություն չեն այս առումով: Հիմա պետք է հուսալ, որ արտաքին քաղաքական բնագավառում որևէ լուրջ գաղափար չունեցող մեր նոր իշխանություններն, այնուամենայնիվ, գոնե բնազդաբար, կձգտեն մասնակցել բոլոր կարևորագույն նախագծերին, որոնք Հայաստանին որևէ օգուտ կարող են տալ:

– Հայաստանին հետաքրքրող կոնկրետ ի՞նչ ծրագրեր կարող են առաջ մղվել, իրականացվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը աջակցելուց բացի։ Օրինակ՝ հայ-իրանական երկաթուղու կառուցմանը հնարավոր աջակցություն կարո՞ղ է դիտարկվել։

– Չեմ կարծում թե երկաթուղին այս պահին ընդհանրապես իրատեսական է: Առավել ոչ իրատեսական է հատկապես չինական կապիտալի հնարավոր մասնակցությունն այդ ծրագրին, եթե այն լինի: Չի կարելի Չինաստանը դիտարկել որպես դրամի աղբյուր: Չինացիների համար արտաքին ներդրումները նախևառաջ քաղաքական էքսպանսիայի և նոր բարեկամներ ստեղծելու գործոն են: Դա մարդկության քաղաքական պատմության մեջ ամենաիմաստուն և ամենաարդյունավետ մոտեցումն է:

Այդպիսով չինացիներն այսօր բարեկամությամբ և կապիտալով նվաճել են ողջ աֆրիկյան մայրցամաքը: Հարավային Կովկասը և հատկապես նրա երկու քրիստոնյա պետությունները նույնպես այդ հետաքրքրությունների շրջանակում են: Վրացիներն անչափ խելացի վարվեցին և ընդառաջ գնացին չինացիներին: Հայերն իրենց հերթին ուղղակի ննջում էին: Պետք է դեռ որոշ ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք՝ Երևանում արթնացե՞լ են վերջապես, թե՞ դեռ խորը քնի մեջ են, և Հայաստանի առաջին զույգի այս այցը հերթական արարողակարգային այցն էր մեկ այլ բարեկամ երկիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում