The Girl Scouts of the USA կազմակերպությունը, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ, թողարկել է հոլովակ՝ Քոնդոլիզա Ռայսի, Բեյոնսեի, Ջենիֆեր Գարների, Դայանա ֆոն Ֆյուրստենբերգի և այլ ազդեցիկ կանանց մասնակցությամբ՝ Ban Bossy («Ընդդեմ իշխանության ձգտողների») արշավի շրջանակում:
Տեսանյութի հերոսուհիները հանդես են գալիս ընդդեմ այն բանի, որ բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց անլուրջ են մոտենում:
«Երբ տղամարդիկ հաջողության են հասնում բիզնեսում, նրանց համարում են առաջնորդներ, իսկ երբ նույն հաջողության հասնում են կանայք, նրանց մասին խոսելիս ասում են bossy»,- հայտարարում են հերոսուհիները:
Հոլովակում նկարահանված կանայք կոչ են անում բարձունքի հասած կանանց հասցեին նման կերպ չարտահայտվել՝ նրանց անվանել boss, ոչ թե bossy:










































