Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: Նա կարծում է, որ ԱՊՀ-ն ունակ չէ ծառայել որպես հակամարտությունների լուծման գործիք:
«Եթե մենք, որպես նախագահող երկիր, դիմում ենք ԱՊՀ գործկոմին և խնդրում արտակարգ հանդիպում գումարել, և ոչ ոք չի արձագանքում իրավիճակին, երբ հարևան երկրներից մեկը զինված հարձակում է գործում մյուսի վրա, ապա ինչի՞ համար է այդպիսի կազմակերպությունը»,- ասել է Դեշչիցան:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ներմուծման հարցը դրված չէ ուկրաինական նոր իշխանության օրակարգում:
Արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինան չի քննարկում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար պետական սահմանը փակելու հարցը:









































