Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Ուկրաինային 3 մլրդ դոլարի օգնությունը կհատկացվի ընթացիկ տարում, այդ գումարը կդառնա հավելում՝ երկրի տնտեսությունում ներդրումների վերաբերյալ Համաշխարհային բանկի գործող ծրագրին, որի ծավալը գնահատվում է 3.7 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հանդիպել էր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, ով այցով գտնվում է Վաշինգտոնում:
Ուկրաինայի նոր իշխանությունը երկիրը հայտարարել է սնանկ: Երկրի ղեկավարությունը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում Ուկրաինան ակնկալում է ստանալ 35 մլրդ դոլարի չափով միջազգային ֆինանսական օգնություն:









































