Նյու 3որքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասնակիորեն շենք է փլուզվել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Հրշեջ ծառայություններն այժմ փորձում են մարել կրակը: Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն:
Մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա, դուրս են բերվել փլատակների տակից: Ամբողջ տարածքը պատված է ծխով:









































