Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հաջողություն է համարում այն, որ ժամանակին հայտնվել է ակումբում ու այդտեղ ձևավորվել որպես ֆուտբոլիստ: Մեսսին նշել է, որ պարտական է «Բարսելոնա»-ին:
«Ակումբս ինձ ամեն ինչ տվել է: Ես ձեռք եմ բերել արժեքներ, որոնք առաջնային են ակումբի ակադեմիայի սանի համար:
Այդ արժեքների շնորհիվ եմ դարձել այնպիսին, ինչպիսին կամ: Շատ երջանիկ էի, երբ առաջարկ ստացա «Բարսելոնա»-ից: Դժվարին պահեր ևս եղել են, բայց ես ցանկանում էի պայքարել ու կյանքի կոչել երազանքս:
Երազում էի խաղալ ակումբի հիմնական թիմի կազմում»,- հայտարարել է Մեսսին:



































