Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հարցեր Սերժ Սարգսյանին. ապրիլյան քառօրյայի ներքին ու արտաքին ինտրիգները

Եթե լինի անհրաժեշտ, ապա ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման ժամանակավոր քննիչ հանձնաժողովը խորհրդարան կհրավիրի նաև Սերժ Սարգսյանին, լրագրողներին ասել է հանձնաժողովում ներգրավված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Սերժ Սարգսանին հանձնաժողով հրավիրելն ու հարցեր ուղղելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ գործնականում անխուսափելի: Համենայն դեպս աներևակայելի է ապրիլյան պատերազմի հարցերի ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքը, որը չի ներառելու այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձի: Այլ է իհարկե հարցը, թե արդյո՞ք այդ անձն ինքը պատրաստակամ է լինելու ներկայանալ խորհրդարանին և պատասխանել պատգամավորների հարցերի: Այդ կապակցությամմբ Սերժ Սարգսյանի տեսակետը հայտնի չէ, թե ուղղակի, թե միջնորդավորված:

Մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ շրջանակները բավականին աշխուժորեն գեներացնում էին Սերժ Սարգսյանի «ուր որ է ելույթ»: Սակայն, այդ աշխուժությունն արագ էլ մարեց, իսկ Սարգսյանն ինքը հայտարարեց, որ ասելու բան չունի և կխոսի, երբ անհրաժեշտ լինի: Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանի համար հենց ապրիլյան քառօրյան ուսումնասիրելու հանգամանքը առաջացնի խոսելու անհրաժեշտություն: Մյուս կողմից, առնվազն տարօրինակ կլինի նաև այն, որ Սարգսյանը հրաժարվի պատասխանել այդ կապակցությամբ պատգամավորների հարցերին: Նախ, պետական էթիկետի շրջանակում չկա որևէ տարօրինակ բան, որ նախկին, և անգամ գործող նախագահները ներկայանան և պատասխանեն խորհրդարանականների հարցերին: Բացի այդ, ներկայումս խորհրդարանը Հայաստանի իշխնության առաջնային մանդատի կրող միակ օրգանն է: Այդ խորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանում է անգամ գործող առաջին դեմքը՝ վարչապետը: Ավելին, վարչապետը դատարանում անգամ ցուցմունք է տալիս իբրև վկա: Ինչպե՞ս է բացատրելու Սերժ Սարգսյանն այն հանգամանքը, որ հրաժարվում է պատասխանել հանձնաժողովի հարցերին:

Դա կնշանակի, որ Սարգսյանն ունի հարցերից խուսափելու պատճառ, ինչը պատասխանատվության սլաքն անուղղակիորեն տանելու է հենց նրա վրա: Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ առանց այդ էլ լինելով նրա վրա՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար և երկրի նախագահ, այդուհանդերձ հանրային տարբեր շրջանակներում կան ոչ անհիմն կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը կարող էր ինքն էլ հայտնվել ապրիլյանի փաստի առաջ ներքին ինտրիգների և արտաքին շահերի որոշակի «դավադիր» միահյուսման հետևանքով:

Համենայն դեպս, երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ունենում էր արդեն հայտնի ելույթը, ապրիլյան քառօրյայի և ներկայումս էլ ինչ-ինչ ուժերի հակապետական ձգտումների վերաբերյալ հատվածի տողատակում նա թույլ տվեց առնվազն այդօրինակ եզրահանգումների տեղիք: Դա նշանակում է, որ Սարգսյանը պետք է շահագրգռված լինի հանձնաժողովի առաջ խոսելու հարցում: Իհարկե լիովին հասկանալի է, որ այդ խոսքի ոչ բոլոր հատվածները կարող են լինել հրապարակման ենթակա, իսկ որոշ հատվածներ թերևս պետք է գաղտնի լինեն խստիվ: Բայց, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կպահի «ինտրիգը» մինչև վերջ, դրանով իսկ որոշակիորեն հեռակառավարելով այլ նախկին պաշտոնյաների վարքագիծը, որոնք ևս պետք է, որ անխուսափելիորեն հայտնվեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոսքը թե զինվորական, թե քաղաքական պաշոններ զբաղեցրած անձանց մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում