Երկու երեխաների մայրը ընկել է ժայռից՝ փորձելով բարձրանալ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տախո լճի ժայռին՝ տեղեկացնում է CBS Sacremento-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, երբ 35-ամյա Ստեֆանի Էսպինոզան բարձրացել է Իգլզ ջրվեժի մոտ, որպեսզի վայելի տեսարանը։ Փրկարարական ծառայության պաշտոնական զեկույցի համաձայն՝ կինը մահացել է փորձելով լուսանկարել ջրվեժը, սակայն Էսպինոզայի եղբայրը՝ Նիկ Մարտինեսը հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, որ իր քրոջ մոտ անգամ բջջային չի եղել։
«Ես ուզում եմ պարզաբանել իրավիճակը և այն, ինր գրում են թերթերում։ Դրանցում ասվում է, որ Ստեֆանին երիտասարդ աղջիկ էր, որը ընկել է ժայռից, երբ փորձել է սելֆի անել։ Բայց նա իր մոտ անգամ բջջային չի ունեցել։ Նա պարզապես ցանկացել է վայելել պահը»,- պարզաբանել է Մարտինեսը։









































