Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` ՊՍԺ-ն կարող է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթող դառնալ:
«ՊՍԺ-ն արդեն քառորդ եզրափակիչում է, քանի որ «Բայեր»-ի դեմ առաջին հանդիպմանը թիմը լուրջ առավելություն ստացավ: Փարիզյան ակումբում գերազանց ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր մեծ փորձ ունեն: Չեմ կարծում, թե թիմը խնդիրներ կունենա առաջնությունում:
Այնտեղ նրանք վստահորեն կվերահսկեն իրավիճակը: Ինձ անգամ թվում է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի հաղթող կդառնա»,- ասել է Մուրինյոն:









































