Ուկրաինան զինված ուժեր չի մտցնի Ղրիմի տարածք՝ AFP-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Մենք չենք կարող ռազմական օպերացիա սկսել Ղրիմում, քանի որ դրանով իսկ հարվածի տակ կդնենք Ուկրաինայի չպաշտպանված արևելյան սահմանը»,- ասել է նա:
Նա նշել է, որ Ղրիմի հանրաքվեն բեմադրվել է Կրեմլում, և մեղադրել է ռուսական իշխանություններին երկխոսության ցանկության բացակայության մեջ:









































