Իսպանիայի Տարագոբնա քաղաքում գտնվող «Էրիկ 2-րդ» ռեստորանում բիզնեսը սկսել է ավելի մեծ առաջընթաց ապրել այն բանից հետո, երբ մատուցողուհիները սկսել են հյուրերին սպասարկել միայն ներքնազգեստով: Սակայն հաստատությունը հետաքննության կենտրոնում է հայտնվել այյն բանից հետո, երբ ռեստորանը ցուցադրել են հեռուստատեսությամբ:
Այս փաստը զայրացրել է Reus L’Hora Violeta կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպության կանանց, ովքեր ոստիկանություն բողոք են ներկայացրել:
Հաստատության սեփականատիրուհի Լոլի Կարիլյոն ասել է, որ ինքն այդ քայլին է գնացել հաճախորդներ ներգրավելու համար` ելնելով տնտեսական ճգնաժամից: Բացի այդ, աղջիկները ներքանզգեստով սպասարկել են միայն շաբաթվա որոշ օրերի, գրում է Mail Online-ը:










































