Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան և պատմության ամենահեղինակավոր բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը այժմ նաև ռեփ կատարող է։
Այս մասին վկայում է երաժշտական հոլովակը, որը տեղադրված է Առնոլդի հայրենակցի՝ ավստրիացի երգիչ Անդրեաս Գաբալյեի YouTube-յան ալիքում։
Նա Շվարցենեգերին նվիրված հոլովակ է նկարել, որտեղ հայտնվել է հենց հերոսը։ Խիստ, բայց ոգեշնչող կերպով նա կարդում է կրկներգի տողերը։








































